211652_close_icon
views-count22856 դիտում article-date 20:12 16-04-2023

Ավտովթար Սյունիքի մարզում. «Նոր զանգեր» կոչվող տարածքում բախվել են նույն գույնի ВАЗ-2107 մեքենաները. վարորդներից ու վիրավորներից մեկը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 15:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Սատեր Ս.-ն իր ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Հրաչ Ս.-ի վարած ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սատեր Ս.-ի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Ս.-ն և Հրաչ Ս-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Էրիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման խմբի ավագ տեսուչ Մանուչարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անտոնյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու-հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդների Սատեր Ս.-ն և հիվանդանոց տեղափոխված նրա ուղևոր Սերգեյ Ս.-ն ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր