211652_close_icon
views-count75881 դիտում article-date 13:35 14-04-2023

Երևանի գնդի պարեկների փայլուն օպերացիան  Հրազդանի կիրճում․ հայտնաբերվել է ծառի տակ թաքցված «կրիստալ» տեսակի թմրամիջոցը, որը տաքսու ուղևորը պետք է Տելեգրամի միջոցով վերցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները աշխատանքային գործունեությամբ ակտիվ պայքար են տանում քրեորեն պատժելի արարքների դեմ, գաղտնիք չէ։ Ակնհայտ փաստ է,  որ դրա արդյուքնում կանխվել ու կանխվում են բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ առանձնապես ծանր։ 

Երևան քաղաքի գնդի պարեկները նաև մեծ առաջընթաց են գրանցել ապօրինի թմրամշրջանառության դեմ պայքարում, ինչը կապված է նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կողմից 2023 թվականը հայտարարված՝ թմրամոլության դեմ պայքարի հետ, որի մեջ է մտնում նաև, ժողովրդի լեզվով ասած՝ «բառիգների» և թմրամիջոցներ օգտագործողների դեմ պայքարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 14-ին, ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներն իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հերթական անգամ փայեցին ճիշտ ու գրագետ գործողություններով, որին կնախանձեր անգամ Շերլոկ Հոլմսը։

Պարեկային Ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ որպես տաքսի շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող, Արաբկիրի վարչական շրջանում գտնվող, ժողովրդին հայտնի «Մալականի այգի» բարձրացող հատվածում Տելեգրամ ալիքի միջոցով պետք է թմրամիջոց վերցնի։

Տեղում որոշվում է՝ տաքսու երթուղու ուղղությամբ իրականացնել ուժեղացված հսկողություն, դարանակալում, ժողովրդի լեզվով ասած՝ «զասադ»։ 

Ու կարճ ժամանակում պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։

Պարեկների տեսադաշտում է հայտնվում կասկածելի Opel-ը: Ու արդեն «Մալականի այգի» բարձրանալիս, 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Մարաբյանը կանգնեցնում են Opel-ը ու տեղում պարզում, որ ուղևորը ձեռքը տանում է հեռախոսին, որպեսզի ինչ-որ գործողություններ անի։

Պարեկներին հաջողվում է ճիշտ ու գրագետ ձևով վերցնել նրա հեռախոսը, որի վրա էլ հայտնաբերվում է կասկածելի թմրամիջոցի գտնվելու վայրը։ Պարեկները վնասազերծում են նրան։

Հեռախոսի վրա ուղարկված կասկածելի թմրամիջոցի գտնվելու վայրի նկարները նայելուց հետո պարեկները հեշտությամբ գտնում են, թե որտեղ է դրված թմրամիջոցը և այնտեղ՝ կոտրված ծառի տակ հայտնաբերում են փաթեթավորված «կրիստալը»։ 

Արդեն տեղում գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը հայտնաբերված «կրիստալի» մասին տեղեկացնում է համապատասխան վայր, որտեղից էլ ժամանում են Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տաքսի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղափոխվում են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր