211652_close_icon
views-count955 դիտում article-date 11:55 09-04-2023

Բայդենն ու Սունակը կհանդիպեն ապրիլի 11-ին Հյուսիսային Իռլանդիայում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ապրիլի 11-ին Բելֆաստում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:

Նշվում է, որ Բայդենի այցը համընկնում է Բելֆաստի համաձայնագրի ստորագրման 25-ամյակի հետ։

«Բելֆաստի համաձայնագիրը անհավանական պահ էր մեր երկրի պատմության մեջ։ Դա հզոր և բացառիկ օրինակ էր այն բանի, թե ինչպես մարդիկ կարող են անել աներևակայելին և ավելի լավ ապագա ստեղծել Հյուսիսային Իռլանդիայի համար», - ասվում է Սունակի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր