Հյուսիսային Իռլանդիայում պայթյուն է գրանցվել
Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում գտնվող Everglades հյուրանոցում պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Հյուրանոցի աշխատակիցների խոսքերի համաձայն, դիմակավորված անձը պայթուցիկ սարքը թողել է շենքի սրահում և հեռացել։ Հյուրանոցի կենվորներին հաջողվել է ժամանակին տարհանել։ Տուժածներ չեն գրանցվել։
Ռումբը պայթել է, երբ բրիտականական բանակը փորձում էր հեռակառավարվող ռոբոտի օգնությամբ վնասազերծել այն։