1462 դիտում
22:22 22-02-2023
«Լիդիան Արմենիան» պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականացնել լավագույն միջազգային չափանիշներով. Քերոբյան
Այսօր Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինի և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը, ինչպես նաև ծրագրի շինարարության ընթացքում կվճարի տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն:
Ընկերությունը նաև պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումը շարունակել իրականացնել հանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան, ինչպես նաև նպաստել Ամուլսարի ազդակիր համայնքներում տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը»,- գրել է Քերոբյանը:

Նմանատիպ նյութեր
2967 դիտում
15:05 17-12-2021
827 հազար ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին. «Լիդիան Արմենիան» հրապարակում է տարեվերջյան հաշվետվությունը
2715 դիտում
20:24 07-08-2020
Ամուլսարի պահակակետում «Լիդիան»-ի ու Ամուլսարի պահապանների տնակները հեռացվեցին, ակցիան ավարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը