982 դիտում
15:47 05-04-2023
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի մասին միջազգային զեկույցներում ներկայացվող խնդիրները. ստեղծվել է աշխատանքային խումբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու մեր երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր:
Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ մասնավորապես, անդրադարձ է կատարվել զեկույցներում հրապարակվող խնդիրներին, կառավարության կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, թվայնացման գործընթացի, աղետների կառավարման, կիբեռանվտանգության, գիտության և այլ բնագավառներում ընթացիկ բարեփոխումներին ու հետագա գործողություններին: Նշվել է, որ առկա խնդիրների լուծման նպատակով ձևավորվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային կարծիք ձևավորող զեկույցներում մեր երկրի իմիջի շարունակական բարելավումը, ընդգծել գերատեսչությունների կողմից համակարգված բովանդակային աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Առանձնակի կարևորվել է նաև հանրային հաղորդակցության շարունակական բարելավմանը միտված քայլերի իրականացումը:

Նմանատիպ նյութեր
1251 դիտում
18:12 29-06-2019
Պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված համակարգային խնդիրները լուծումներ կստանան
1271 դիտում
14:00 09-07-2022
Փաշինյանի որոշմամբ տնտեսական քաղաքականությանն առնչվող աշխատանքային նոր խումբ է ստեղծվել
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ