1218 դիտում
18:12 29-06-2019
Պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված համակարգային խնդիրները լուծումներ կստանան
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված խնդիրները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների և պատգամավորների օգնականների հետ։
«Ազգային ժողովի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցությունը հատկապես կարևոր է Պաշտպանի՝ նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթի իրականացման համատեքստում:
Սա ենթադրում է Պաշտպանի՝ անհատական դիմումների քննարկման և մշտադիտարկման արդյունքում վեր հանած օրենսդրական խնդիրների համատեղ լուծում: Այդ խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներն արձանագրված են ինչպես տարեկան հաղորդման և զեկույցի, այնպես էլ հատուկ զեկույցների մեջ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, Ազգային ժողովում Պաշտպանի ներկայացուցիչ Սերգեյ Ղազինյանը։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի աշխատանքի ուղղությունները, փակ հաստատություններում մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև անդրադարձել են Սահմանադրական դատարան հատուկ կարծիք ներկայացնելու, դիմում հասցեագրելու լիազորություններին։
Պատգամավորի օգնականները և հանձնաժողովի փորձագետները բարձրացրել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերող հարցեր և հետաքրքրվել առանձին ոլորտներում Պաշտպանի ձեռնարկած քայլերի մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական՝ կենտրոնանալով կոնկրետ ոլորտների խնդիրների և լուծման առաջարկների ձևավորման վրա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1579 դիտում
19:13 10-12-2019
2020թ. Երևանում կներդրվեն կանաչապատման համակարգային լուծումներ
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան