868 դիտում
09:42 02-04-2023
Միացյալ Նահանգների շահերից է բխում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալը․ Սեթ Մագազիներ․ «Ամերիկայի ձայն»
Անցած շաբաթ Ռուսաստանը մեղադրել է Ադրբեջանին Մոսկվայի միջնորդությամբ եռակողմ հրադադարը խախտելու մեջ՝ նշելով, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հատել են շփման գիծը: Ռուսական կողմը շեշտել է, որ ռուս խաղաղապահները «միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են կանխելու էսկալացիան և փոխադարձ սադրանքները»:
Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել էր Լեռնային Ղարաբաղում «էսկալացիայի շատ բարձր ռիսկի» մասին։ Հայաստանը նաև մեղադրել էր ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանության ձախողման մեջ:
Նման մեղադրանքներ Երևանի կողմից Մոսկվայի հասցեին հնչել են բազմիցս վերջին շրջանում, հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո: Երևանը պնդում է, որ Մոսկվան չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր վրա դրված պարտավորւոյւնները, որով պետք է ապահովի անվտանգություն Լեռնային Ղարաբաղում: Մոսկվան էլ պնդում է հակառակը, որ իր խաղաղապահներն արդյունավետորեն իրականացնում են իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում:
Ռուսաստանը ցույց է տվել, որ միջազգային պայմանագրերը և իր կողմից ստանձնած պարտավորությունները ոչինչ չեն նշանակում իր համար, Ամերիկայի ձայնի հետ զրույցում նշում է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան: Մոսկվան մշտապես խախտում է դրանք, պնդում է կոնգրեսականը՝ նշելով՝ վերջին օրինակներից է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, որի արդյունքում նախագահ Պուտինը դարձել է պատերազմական հանցագործ:
«Ես չունեմ մեծ հույսեր, որ 2400 ռուս զինվորականներից բաղկացած զորախումբը կարող է խաղաղության համաձայնագրի ազնիվ միջնորդ հանդիսանալ: Ողջունելի և լավ կլիներ, եթե նրանք կատարեին իրենց պարտավորությունները, բայց այսօր ես չունեմ մեծ հավատ Ռուսաստանի հանդեպ»,- պնդել է Կոստան:
Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը իր վերջին հոդվածներից մեկում մատնանշել է Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առկա ճգնաժամը: Ըստ նրա՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը բաց տեքստով իր դժգոհություն է հայտնում Ռուսաստանից Հայաստանի ռազմական և տնտեսական կախվածության վերաբերյալ: «Նա հրապարակայնորեն կասկածի տակ է դնում Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օգտակարությունը, որի մաս է կազմում Հայաստանը՝ չնայած Մոսկվայից հնչած դժգոհությանը և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպառնալից խոսքերի»: Բացի այդ վերլուծաբանը շեշտում է, որ Փաշինյանը բազմիցս դիմել է արևմտյան գործընկերներին և այժմ հասել է Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկու տարի ժամկետով, որն առաջացրել է ՌԴ ԱԳՆ-ի դժգոհությունն այս հարցի շուրջ»:
ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի կարծիքով այսօր Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում, որը մղում է Երևանին վերանայել իր արտաքին քաղաքական ուղեգիծը: Դրա հետ մեկտեղ կոնգրեսականը կոչ է անում զգուշորեն մոտենալ այս հարցին:
«Հայաստանը պետք է զգուշ լինի, քանի որ այստեղ են տեղակայված ռուսական զորքերը և ռազմակայանը։ Հայաստանը գտնվում է դժվար տարածաշրջանում և շրջապատված է, իմ կարծիքով, իր նկատմամբ ոչ այնքան բարեկամ երկրներով: Նույնիսկ ռուսներն այնքան էլ բարեկամ երկիր չեն: Կարծում եմ՝ Երևանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը որոշակի փոփոխությունների ենթարկել, քանի որ Ռուսաստանի անվտանգության երաշխիքները իրականում չեն գործում»,- ասում է Փալոնը:
Հայկական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական Սեթ Մագազիները ևս շեշտում է՝ Հայաստանը գտնվում է մարտահրավերներով լի տարածաշրջանում: Նա գտնում է, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալը որպես ժողովրդավարական դաշնակից, որի հետ Վաշինգտոնը կիսում է ընդհանուր արժեքներ:
«Հայաստանը մշտապես կաշկանդված է իր գործողություններում՝ հաշվի առնելով այն տարածաշրջանը, որում այն գտնվում է: Կարծում եմ, որ նրանք ջանքեր են գործադրում հավասարակշռել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ»,- ասում է Մագազիները:
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում վերջին օրերին ավելի մեծ լարվածություն ի հայտ եկավ, երբ օրերս ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, թե Միջազգային քրեական դատարանի կանոնագիրքը համապատասխանում է Հայաստանի մայր օրենքին՝ փաստորեն ճանապարհ հարթելով դեպի Հռոմի ստատուտի վավերացում Հայաստանի խորհրդարանում։ Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը քայլեր էր ձեռնարկել դեռևս անցած տարվա դեկտեմբերին:
Վավերացման դեպքում Հայաստանի իրավապահները կպարտավորվեն ձերբակելել Ռուսաստանի նախագահ Պուտինին, եթե վերջինս այցելի Հայաստան։ Հիշեցնենք, որ վերջերս Հաագայի Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ուկրաինացի երեխաներին անօրինական դեպորտացիայի ենթարկելու մեղադրանքով։ Մոսկվան «վրդովվեցնող և անընդունելի» է որակել դատարանի որոշումը՝ շեշտելով, որ չի ճանաչում Հաագայի դատարանի իրավասությունը:
Ռուսաստանը կոշտ արձագանքեց նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Երևանի միանալու նախաձեռնությունը՝ այն որակելով անընդունելի: Դրա մասին հաղորդեց ռուսական մամուլը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրներին՝ շեշտելով, որ Մոսկվան զգուշացրել է Երևանին «չափազանց բացասական» հետևանքների մասին երկկողմանի հարաբերույուններում, եթե վավերացվի Հռոմի ստատուտը:
Երեկ, հայտնի դարձավ, որ այս հարցի շուրջ Երևանի ու Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն բարձր մակարդակի վրա: ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան առանց մանրամասներ հայտնելու նշել է, որ Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի հնարավոր վավերացման հարցը քննարկվում է Մոսկվայի ու Երևանի միջև բարձր մակարդակում։ «Ենթադրում ենք, որ այս հարցը կկարգավորվի դաշնակցային ու փոխընդունելի ձևով»,- ասել է Զախարովան։
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, պետաիրավական հարցերով հանձնաժողոովի անդամ Արուսյակ Ջուլհակյանն այս հարցի կապակցությամբ գտնում է, որ Հայաստանը պետք է առաջնորդվի իր սեփական պետական շահերով, այլ ոչ թե երրորդ երկրների: Նրա խոսքով՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը ՀՀ կառավարությունը նախաձեռնել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին, որի պատճառն էր, ըստ պատգամավորի, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան ընդդեմ Հայաստանի, որն ուղեկցվում էր ռազմական հանցագործություններով:
«Ես որպես պատգամավոր ունեմ իմ դիրքորոշումը և կարծում եմ, որ ՀՀ պետք է վավերացնի այդ կանոնադրությունը, որպեսզի մենք կարող լինենք դիմել Միջազգային քրեական դատարան և պատերազմական հանցագործներին անհատական սանկցիաների ենթարկելու միջոցով փորձենք հասնել արդարության հաստատմանը»,- ասում է նա:
Պատգամավորը ողջունում է Սահմանադրական դատարանի որոշումը և հույս հայտնում, որ գործադիր մարմինը Հռոմի կանոնադրությունը կներկայացնի խորհրդարանի վավերացմանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2606 դիտում
09:37 07-09-2019
Հայաստանի հզորացումը Միացյալ Նահանգների շահերից է բխում՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ․ «Ամերիկայի ձայն»
2233 դիտում
09:13 23-10-2019
Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում․ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»
6228 դիտում
11:48 09-01-2018
Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից. Սթիվեն Բլանկ. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1048 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1132 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1021 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ