66288 դիտում
10:33 30-03-2023
«Լիմուզին» մականվամբ՝ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետը փորձում է «Վովայի Արշակի» կադրին նշանակել տա քրեականի պետ
Տևական ժամանակ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանը, իր հիմնական աշխատանքը թողած, փորձում է ինչ-որ կապերի միջոցով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ նշանակել իր «հովանավորյալին»։
Ս․ Մանուկյանը, ով ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «Լիմուզին» մականվամբ, օրեր առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել։ Ու անգամ ՌԴ-ից փորձել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Անդրանիկ Եսայանին, ով նախկինում աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, համարվում է առանձնապես ծանր քրեական հոդվածներով կալանավորված «Վովայի Արշակ» մականվամբ Արշակ Հակոբյանի և հանրության շրջանում հայտնի ոստիկանության նախկին գնդապետ, մեծ թվով քաղաքացիների նկատմամբ խարդախություններ կատարած Վարդան Նադարյանի «հովանավորյալը», նշանակել տա «Զվարթնոցի» քրեականի պետ։
Ս․ Մանուկյանը այնքան էլ չի տիրապետում «Զվարթնոցում» օպերատիվ իրավիճակին։ Ու հիմա իր հիմնական աշխատանքը թողած, «չարչիի» նման փորձում է ոստիկանության ամենաբարձր սպայական կազմի միջոցով հասնել իր նպատակին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Մանուկյանի կինն էլ Երևանում գործող հաստատություններից մեկում տնօրեն է։ Ու նրա վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում քննություն է իրականացվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)