30954 դիտում
11:50 20-01-2023
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծեծի է ենթարկվել ՆԳՆ ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի դասակի հրամանատարը․ ժամանել են օպերատիվ գծով տեղակալն ու քրեականի պետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանում ծեծի է ենթարկվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի դասակի հրամանատար 40-ամյա Ռոման Գևորգյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 22։50-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ջոկի հրամանատար 41-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը և Ռ․ Գևորգյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ 2 հոգի իրար հետ վիճաբանում են։
Ոստիկանները մոտեցել են վիճաբանող քաղաքացիներին և փորձել պարզել, թե ինչու են վիճաբանում և պահանջել՝ դադարեցնեն վիճաբանությունը։
Սակայն նրանցից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել Ռ․ Գևորգյանի հասցեին, քաշել ուսադիրներից, ապա հարվածել ձախ աչքին։ Հարվածի արդյունքում աչքի շրջանում կապտուկ է առաջացել։
Ահազանգով օպերատիվորեն ժամանել են «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ, ովքեր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով՝ բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գագիկ Ա․-ին, ով այնուհետև ներկայացվել է քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը զինծառայող է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)