211652_close_icon
views-count1732 դիտում article-date 12:24 27-03-2023

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ. ՊԲ

Ս.թ. մարտի 27֊ին`ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման  առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

Նմանատիպ նյութեր