1030 դիտում
09:41 27-03-2023
Նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն հաղթել է Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում
Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Հայտնում է ԿԸՀ-ն։ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․
Շիրակի մարզի Անի համայնք
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե
Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե
«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե
Սյունիքի մարզի Սիսիան համայնք
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե
Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե
Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։

Նմանատիպ նյութեր
5297 դիտում
10:26 03-10-2016
Գյումրիի ընտրություններում նախնական արդյունքներով հաղթում է «Բալասանյան դաշինքը»
1848 դիտում
10:44 15-11-2021
Նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Ստեփանավանում և Իջևանում, պարտվել՝ Կապանում
Այս բաժնից
166 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
706 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան