211652_close_icon
views-count1453 դիտում article-date 12:35 25-03-2023

Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը արտասահմանցի լրագրողների հետ քննարկել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետևանքները, ադրբեջանական անօրինական ներխուժումները, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու և էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը:

Թաթոյանը ներկայացրել է նաև ադրբեջանական հանցավոր արարքները սահմանային բնակավայրերի նկատմամբ, մասնավորապես` այն, որ բնակիչները չեն կարողանում օգտագործել իրենց արոտավայրերը, խոտհարքներն ու վարելահողերը, վաստակել ընտանիքի եկամուտը և այլն: Ընդ որում՝ խախտումները բնույթով նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում:

Ադրբեջանական զինված ծառայողների  ներկայությունն ինքնին վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, ուստի միջազգային բոլոր պահանջներով` նրանք պետք է հեռացվեն, որպեսզի վերականգնվի խաղաղ բնակչության բնականոն կյանքը:

Արման Թաթոյանը ներկայացրել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների, քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները:

Այժմ այս հարցերի հանրայնացումը, ապացույցների միջազգային տարածումը հիմնարար նշանակություն ունեն՝ ադրբեջանական կեղծիքների, ցեղասպան քաղաքականության դեմ պայքարի նպատակով:

Հանդիպումը կազմակերպվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (Friedrich-Ebert-Stiftung) աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր