1069 դիտում
17:44 24-03-2023
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանը՝ El Mundo թերթին
Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հարցազրույց է տվել իսպանական El Mundo թերթին, որում ներկայացրել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քայլերն ու սադրանքները, անդրադարձել Լաչինի միջանցքի արգելափակմանը, դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ թեմաների։
- Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը 2020 թվականին Ադրբեջանի Հետ հակամարտությունից Հետո։
- 2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է Իսպանիայի կողմից՝ Պատգամավորների Կոնգրեսի ինստիտուցիոնալ հայտարարությամբ։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կյանքն անհնարին դարձնեն։ Դեկտեմբերից ի վեր որոշ կեղծ էկոակտիվիստներ արգելափակել են Ղարաբաղը, սակայն նրանք իրականում Ադրբեջանի անվտանգության ծառայության գործակալներ են։
- Ինչպե՞ս սկսվեց շրջափակումը։
- Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակել են այս «էկոակտիվիստները»։ Մեր պայմանավորվածության համաձայն՝ ճանապարհը պետք է վերահսկվեր ռուսական խաղաղապահ զորքերի կողմից, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորեր ազատ տեղաշարժը դրանով։ Այդ պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և մեր վարչապետը։
- Ո՞րոնք են այդ ենթադրյալ էկոակտիվիստների փաստարկները։
- Որ Լեռնային Ղարաբաղի [ոսկու կամ պղնձի, ի թիվս այլոց] հանքերը չպետք է շահագործվեն, որովհետև դրանք աղտոտում են բնական միջավայրը, ռեսուրսները սպառվում են... Մի օր էլ կասեն՝ չի կարելի մշակել հողը կամ խանութներ բացել։ Ընդհանրապես ԼՂ-ի հայերի կյանքն անհնարին է դարձնում, սա շատ հստակ էթնիկ զտում է։
- Իսկ Հայաստանի կառավարությունը կասկածո՞ւմ է, որ էկոակտիվիստները կեղծ են։
- Ոչ թե կասկածում է, այլ կան բաց աղբյուրներում ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ այդ էկոակտիվիստներից ոմանք, օրինակ, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ են: Գոյություն ունեն FreedomHouse-ի նման կազմակերպություններ, որոնք գնահատում են Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը և ապացուցում, որ, ի տարբերություն Արևմուտքում գործող քաղաքացիական կազմակերպությունների, Ադրբեջանում այդպիսիք չկան։ Ուստի շատ դժվար է հավատալ, որ նրանք էկոակտիվիստներ են, հատկապես, երբ մորթե մուշտակներ են կրում։
- Ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղում ապրող 120.000 հայերի վիճակը՝ ավելի քան մեկ ամիս գրեթե պաշար չունենալուց հետո։
- Այժմ կիրառվում է գնումների կտրոնային համակարգ, որպեսզի կարողանան սննդից օգտվել: Մարդիկ տառապում են։ Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք այսօր բաժանված են. Հայաստան էին գնացել Սուրբ Ծննդյան տոների առթիվ իրենց hարազատներին այցելելու կամ մանկական Եվրատեսիլը դիտելու և այժմ չեն կարողանում վերադառնալ, քանի որ միջանցքը փակ է։ Գազը, լույսը, ջուրն էլ են կտրել...Ամենօրյա սարսափ է լեռնային շատ ցուրտ վայրում։ Նրանք ահաբեկել են նույնիսկ երեխաներին։ Հունվարի 17-ին ադրբեջանցի զինվորները «Ադրբեջա՛ն» գոռալով ներխուժել են 13-ամյա երեխաներով լի ավտոբուս, տեսանկարահանել բոլորին, վախեցրել։ Պատկերացրեք, թե ինչ տեսակի կազմակերպություններ կարող են իրականացնել սա։ Էթնիկ զտում է՝ հիմա ավելի մեղմ, երևի մի ուրիշ ժամանակ ավելի թեժ լինի։
- Ի՞նչ է տեղի ունեցել 2021 թվականին։
- Հրադադարի մասին հայտարարության մեջ ասվում է, որ զորքերը պետք է մնան այնտեղ, որտեղ գտնվում էին, և հետևաբար գերիներ այլևս չպիտի լինեին։ Մինչդեռ, 2021 թվականին գերեվարել են 70 հոգու, տարել Ադրբեջան։ Մենք ազատեցինք բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ նրանք ազատեցին միայն մի մասին՝ մյուսների հայրենադարձման հարցը դարձնելով քաղաքական շահարկումների և ճնշում գործադրելու առարկա:
- Անցյալ տարի նույնպես մարտեր եղան։
- Փարուխ գյուղը գրավեցին՝ խախտելով զորքերը չտեղաշարժելու մասին պայմանավորվածությունը։ Բացի այդ, ձմռանը գազի մատակարարումը դադարեցրեցին, դիպուկահարները կրակում են հողագործությամբ զբաղվող տրակտորների վրա, որ բնակչությունը միշտ վտանգ զգա, գիշերները շատ հզոր լուսարձակներ են գցում տների մեջ... Այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը անցյալի շարունակությունն է։
- Ուկրաինայի պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոռացությա՞ն է մատնվել:
- Այո, բայց մարդիկ արթնանում են Ուկրաինայի պատերազմի շնորհիվ. ցանկանում են կանխել հակամարտությունները: Բոլոր կոնֆլիկտներն ունեն տաք ու սառը փուլեր, և սառը պահերին պետք է գործել:
- Կարո՞ղ է Լեռնային Ղարաբաղի պատերազմը դառնալ 2023 թվականի կոնֆլիկտներից մեկը:
- Զինադադարի ստորագրումից ի վեր կա այդ հավանականությունը, բայց պատերազմ մղելու մեջ միակ շահագրգռված երկիրն Ադրբեջանն է, քանի որ հասկացել է, որ բոլորը զբաղված են այլ հարցերով, հարմար ժամանակ է Հայաստանի վրա հարձակվելու համար։ Օրինակ, ստեղծել է մեկ այլ «կազմակերպություն», որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Մամուլի ասուլիսում նրանք ասացին, որ ադրբեջանցիները «իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հողերը» և պատրաստվում են ուսումնասիրություններ սկսել, որպեսզի հիմնավորեն, որ ադրբեջանցիները պատմականորեն ապրել են այնտեղ։ Պարզ է, թե ինչպես են գաղափարախոսական հենք նախապատրաստում նոր ագրեսիաներ սկսելու համար։ Ալիևի վարչակարգի համար անհրաժեշտ է ունենալ արտաքին թշնամի, ինչպես և միշտ տեղի է ունենում ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների պարագայում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը