Պետք է կենտրոնացնել ջանքերը կնոջ ձայնը լսելի դարձնելու համար․ Ավանեսյան
Սանկտ Պետերբուրգում ընթացող «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Կանանց դերը առողջապահության նորարարական զարգացման մեջ. լուծումներ նոր մարտահրավերների համար» խորագրով ֆորումին:
«Հսկայական է կանանց դերը կյանքի բոլոր ոլորտներում և առողջապահական ոլորտը բնականաբար բացառություն չէ»,- իր ելույթում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` կարևորելով, որ պետությունը պետք է անի ամենը` կանանց հոգսը թեթևացնելու, ինչպես նաև բոլոր հնարավորությունները ստեղծելու կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար:
Նախարարը վստահ է` հանուն առողջ երկրի, առողջ ընտանիքների և առողջ ապագայի պետք է կենտրոնացնել ջանքերը կնոջ ձայնը լսելի դարձնելու համար:
Կնոջ դերը կարևորող միջազգային ֆորումին նաև ելույթ են ունեցել ԱՊՀ երկրների այլ կին-լիդերներ: