211652_close_icon
views-count61925 դիտում article-date 18:45 23-03-2023

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Մեղրիում Mitsubishi-ն ընկել ու հայտնվել է բետոնե պարսպի ու ​ծառի արանքում. մահացածին ու 3 վիրավորներին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Mitsubishi Pajero iO ​մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 308 կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ձորը` հայտնվելով բետոնե պարսպի և ծառի արանքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝​ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև Մեղրու բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու-հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի​ տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, ով Մեղրի քաղաքի բնակիչ, 47-ամյա  Կարեն Մարտիրոսյանն է, իսկ վիրավորներն էլ նրա ընտանիքի անդամներն են:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր