211652_close_icon
views-count89217 դիտում article-date 21:25 20-03-2023

Արտառոց դեպք Երևանում. 39-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 38-ամյա հարևանուհին իր բնակարանի մուտքի դռան բռնակի վրա կախել է օգտագործված պահպանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 18-ին արտառոց դեպք  է տեղի ունեցել Երևանում:

Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի բնակչուհի 39-ամյա Անի Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 10:00-ին ինքը տեսել է, որ իր տան մուտքի դռան բռնակի վրա կախել են օգտագործված պահպանակ, որի մեջ եղել է ինչ որ զանգվածի պարունակություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա. Եդիգարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները զրուցել են Անի Մ.-ի հետ, ով հայտնել է, որ այդ արարքի մեջ կասկածում է իր հարևանուհիներից մեկին, ում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են: 

Պարզվել է , որ նա Երևանի բնակիչ 38-ամյա Ալինա Ա.-ն է, ում ոստիկանները տեղափոխել և ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր