211652_close_icon

«Ծառուկյան» հիմնադրամը Հիսուսի արձանը տեղադրելու մտքից չի հրաժարվելու. Իվետա Տոնոյան

views-count2068 դիտում article-date 12:26 19-03-2023
«Ծառուկյան» հիմնադրամը Հիսուսի արձանը տեղադրելու մտքից չի հրաժարվելու։ Այս մասին Արմենիա Sputnik-ին ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Չնայած Հատիս լեռան վրա ընթացող հնագիտական պեղումներին, Հիսուս Քրիստոսի արձանի 12 մետրն արդեն կառուցվել է:

«Այս փուլում Հատիս լեռան վրա տեղի են ունենում հնագիտական աշխատանքներ, որի ֆինանսավորումը հիմնադրամն է իրականացնում։ Այդ աշխատանքների ավարտից հետո մենք կկարողանանք խոսել հետագա քայլերի մասին։

Ցանկացած քայլ արվելու է բացառապես օրենքի շրջանակում»,– նշեց նա։

Նշենք, որ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող էր ճանաչվել ճարտարապետ Արմեն Սամվելյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր