22454 դիտում
20:52 17-03-2023
Կոտայքի մարզում մառախուղի պատճառով բախվել են 3 Mersedes, Opel, Ford Transit-ն ու Vaz 21-703-ը. օպերատիվ են գործել Կոտայքի մարզի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 17-ին, ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սերոբյանի վարած Vaz 21-703, Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Սաֆարյանի վարած Opel-Vectra մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ, 25-ամյա Վահե Հակոբյանի Mersedes C 240 մակնիշի, 35-ամյա Արթուր Հախվերդյանի վարած Mersedes C 180 մակնիշի, 25-ամյա Սուրեն Նիկողոսյանի վարած Mersedes E- 320 մակնիշի, Երեւանի բնակիչ, 39-ամյա Արթուր Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի եւ դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)