211652_close_icon
views-count2542 դիտում article-date 23:26 10-03-2023

«Կաթի ավտոն»՝ Անիի ՔՊ-ականների քարոզարշավում․ ի՞նչ կապ ունի «օրենքով գողերի» գործով անցնող հայտնի գործարարը․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Շիրակի մարզի Անի համայնքում, որտեղ մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու, իրավիճակը գնալով լարված ու ինտրիգային է դառնում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է  քարոզարշավային յուրօրինակ մի լուսանկար, որտեղ գյուղացիներից կաթ հավաքող մեքենան է, վրան իր թեկնածուական լուսանկարն է փակցված՝ «Անիում ապագա կա՛» հայտնի կարգախոսով (տես լուսանկարում)։

Թեկնածուն լուսանկարը մեկնաբանել է այսպես․ «Մեր քարոզարշավին միացած ամենահետաքրքիր տրանսպորտային միջոցը»։

Ի դեպ, ՔՊ-ի թեկնածուներից շատերն են նրա էջից կիսվել, գովաբանել, թե «այս տղան կյանք է, հասարակ ու բարի»։ Իսկ ահա ընդդիմախոսները, տեղադրելով այդ լուսանկարն իրենց էջում, հեգնել են․

«Մարալիկ տեղ ընտրություններ են… ՔՊ-ն կաթի ավտոներով ձայն է հավաքում Մարալիկում՝ իրենց թեկնածուի համար…

Ապագա կա՛, մենակ նայեք կաթի ավտոյի պակրիշկեն էլ չթռնի, խայտառակ լինենք…

Տնաշեն, գոնե էդ նկարիդ տակ գրի.

Մարալիկցիներ ջան, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել Ձեզ համար»»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր