211652_close_icon
views-count1396 դիտում article-date 16:18 03-03-2023

Ուշուն՝ ամբողջ հմայքով․ Երևանի բաց առաջնությունը սպորտային ստացված տոն էր․ Oragir.News․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 26-ին Ռ․ Վարդանյանի անվան ըմբշամարտի («Աշխատանք») մարզադպրոցում կայացել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացված Երևանի բաց առաջնությունը։ Գրում է Oragir.News-ը։

Մրցաշարի կազմակերպումը վստահված էր «Մանուկյան» մարտական ակումբին։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել դիտարժան մենամարտեր, ինչպես նաև ցուցադրական ելույթներ։

«Մանուկյան» մարտական ակումբի հիմնադիր տնօրեն Մանուկ Մանուկյանը ՀԱՈւՖ նախագահ Ռուստամ Ալավերդյանին հանձնեց շնորհակալագիր անձնվեր աշխատանքի համար, իսկ շարք մարզիկների, մարզիչների, մրցավարների նվիրեց խորհրդանշական պարգևներ։

Տեսանյութը՝ Oragir.News
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր