211652_close_icon
views-count46623 դիտում article-date 11:39 01-03-2023

«Ապարանյան ձմեռ» միջոցառման ժամանակ մարզպետը քաղաքապետին հորդորեց՝ «Շշուկով խոսիր, Ապարանի ոստիկանապետը տիրապետում է իրավիճակին ու լավ տեղեկացված է, տես՝ նյութեր չնախապատրաստի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում նշվեց «Ապարանյան ձմեռ» միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն Ապարան խոշորացված համայնքի բնակիչները, այլև Հանրապետության տարբեր մարզերից ժամանած հյուրեր։ 

Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գնթունիկի Կարեն» մականվամբ, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Միջոցառումը անցել է բավականին հագեցած, ներկաներից շատերը առաջին անգամ էին լինում Ապարանյան Ձմռան միջոցառմանը, ու լավ տպավորություններով են հեռացել, խոստացել, որ եկող տարի կրկին մասնակցություն են ունենալու միջոցառմանը։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ միջոցառման ժամանակ մարզպետ Ս․ Մովսիսյանը հետաքրքրվել է քաղաքապետ Կ․ Եղիազարյանից, թե ինչն է եղել պատճառը, որ ձնամաքրման աշխատանքները Ապարան խոշորացված համայնքում մասամբ թերի են իրականացվել և ժամանակին մաքրվել են միայն «Գնթունիկ» առևտրի կենտրոնի հարակից հատվածը, իսկ բազմաթիվ փողոցներ պատված են եղել մերկասառույցով։

Կ․ Եղիազարյանն էլ մարզպետին հայտնել է, որ ձնամաքրման աշխատանքները 1 օր են ուշացվել ու պատճառը եղել են առատ տեղումներն ու բուքը և մարզպետին ցույց է տվել երկինքը, ասելով․ «Ահա այնտեղից էր ձյունն անընդմեջ թափվում»։

Մարզպետն էլ, քմծիծաղ տալով, քաղաքապետին ասել է․ «Շշուկով խոսիր։ Թե չէ՝ Ապարանի ոստիկանապետ Ռ․ Պողոսյանը, ով 5 մատի պես տիրապետում է օպերատիվ իրավիճակին ու լավ էլ տեղեկացված է Ապարանում ամեն մի շարժի, հանկարծ որ լսեց, թե ինչպես ես արդարանում, կարող է աշխատանքային պարտականություններդ թերի կատարելու համար նյութեր նախապատրաստել տա»։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, փետրվարի 18-ին, վերջապես Ապարան խոշորացված համայնքի ղեկավար, հանրությանն ավելի շատ հայտնի «Գնթունիկ»-ցի Կարեն մականվամբ Կարեն Եղիազարյանը խոսքից անցավ գործի և վաղ առավոտից մի քանի տեխնիկաներով, այդ թվում տրակտորներ օգտագործելով, վերջապես Ապարան քաղաքում սկսեց մաքրել մերկասառույց ճանապարհները։

SHAMSHYAN.com ահազանգած մեծ թվով ապարանցիներ իրենց շնորհակալություն էին հայտնում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկներին, ովքեր կարգավորում էին երթևեկությունը, որպեսզի Ապարանի քաղաքապետարանի ծառայողները հեռացնեին մերկասառույցներն ու ճանապարհին լցնեին աղ ու ավազ։

Ահազանգողները նույնիսկ կատակում էին ու ասում. «Հաստատ Ապարանի քաղաքապետ Կ․ Եղիազարյանը գիշերը երազում սովետական տարիների սիրված ֆիլմերից «Թեմուրը և իր ջոկատն» է տեսել ու դրա համար էլ երազից ոգևորված ատավոտվանից փողոցները՝ այդ թվում բակային, մաքրում է սառույցից։ Իսկ եթե ժամանակին օպերատիվորեն իր գործն աներ, երևի թե բանը երազին չէր հասնի»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+

Նմանատիպ նյութեր