64868 դիտում
21:46 18-02-2023
Ապարան խոշորացված համայնքի ղեկավար՝ «Գնթունիկ»-ցի Կարեն մականվամբ հայտնի քաղաքապետը վերջապես սկսեց Ապարանի ճանապարհները մաքրել մարդաբոյ մերկասառույցից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 18-ին, վերջապես Ապարան խոշորացված համայնքի ղեկավար, հանրությանն ավելի շատ հայտնի «Գնթունիկ»-ցի Կարեն մականվամբ Կարեն Եղիազարյանը խոսքից անցավ գործի և վաղ առավոտից մի քանի տեխնիկաներով, այդ թվում տրակտորներ օգտագործելով, վերջապես Ապարան քաղաքում սկսեց մաքրել մերկասառույց ճանապարհները։
SHAMSHYAN.com ահազանգած մեծ թվով ապարանցիներ իրենց շնորհակալություն էին հայտնում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկներին, ովքեր կարգավորում էին երթևեկությունը, որպեսզի Ապարանի քաղաքապետարանի ծառայողները հեռացնեին մերկասառույցներն ու ճանապարհին լցնեին աղ ու ավազ։
Ահազանգողները նույնիսկ կատակում էին ու ասում. «Հաստատ Ապարանի քաղաքապետ Կ․ Եղիազարյանը գիշերը երազում սովետական տարիների սիրված ֆիլմերից «Թեմուրը և իր ջոկատն» է տեսել ու դրա համար էլ երազից ոգևորված ատավոտվանից փողոցները՝ այդ թվում բակային, մաքրում է սառույցից։ Իսկ եթե ժամանակին օպերատիվորեն իր գործն աներ, երևի թե բանը երազին չէր հասնի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մարզային մի շարք ճանապարհներ պատվել էին ձնով, ու պատկան մարմինների փնթի աշխատանքի արդյունքում ձնածածկ ճանապարհներին այնուհետև գոյացել էր մերկասառույց։
Կան համայնքների ղեկավարներ, ովքեր հոգ տանելով քաղաքացիների մասին, ժամանակին կատարել էին ձնամաքրման, ճանապարհները մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։
Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գնթունիկ»-ի Կարեն, երևի թե՝ չէր տիրապետում իր վարչական տարածքի քարտեզին։ Վերջին օրերին տեղացած ձյունը մեծ դժվարություններ էր ստեղծել Ապարան խոշորացված համայնքի բնակիչների համար, քանի որ մեծն քաղաքապետը մեծ-մեծ խոստումներ տալուց բացի, այլ բան չէր կարողանում անել։ Գուցե՝ նրա համար Ապարանը սկսվում էր «Գնթունիկ»-ով և վերջանում «Գնթունիկ»-ով, քանի որ Ապարան խոշորացված համայնքում ճանապարհները մերկասառույցից մաքրելու ուղղությամբ աշխատանքներ էին իրականացվել միայն իրեն պատկանող «Գնթունիկ» մարկետի դիմաց։ Մինչդեռ նրա ղեկավարած վարչական շրջանի բազմաթիվ փողոցներ բարձիթողի էին մատնված։ Պատճառը՝ ճանապարհը ձյունից ու մերկասառույցից չմաքրելն էր։
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+