211652_close_icon
views-count18072 դիտում article-date 20:19 27-02-2023

Արմավիրի քաղաքապետը մի քանի տարի է չի գտնում ելքը՝ ինչպես քաղաքում վերացնել գարշահոտությունն ու հեռացնել բնակելի շենքերի նկուղներում կուտակված աղբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արմավիր քաղաքի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը սիրում է հաճախակի հայտարարել, որ իր պաշտոնավարման ընթացքում Արմավիր քաղաքը ծաղկել է, որ արմավիրցին իր մաշկի վրա է զգացել առաջընթացը:

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Արմավիր քաղաքի Շահումյան 15 և դրան հարակից շենքերի բնակիչներից, ովքեր հակադարձում են քաղաքապետին՝ ասելով.

-Կենտրոնական փողոցը ասվալտապատելով՝ Արմավիր քաղաքում գարշահոտությունը չի վերանում, իսկ շատ թաղամասերում էլ աղբի տեղափոխումը շաբաթներով չի կատարվում: Միայն Շահումյան 15 շենքի հարևանությամբ տարիներով թափված աղբը հեռացնելու համար մի քանի բեռնատար է անհրաժեշտ, էլ չենք ասում, որ տարածքում տիրում է գարշահոտություն: Պարզապես հիմա եղանակը ցուրտ է, հոտը այդքան էլ չի տարածվում:

Ասում են՝ բնակելի շենքերի հարակից տարածքներում պետք է ապասատարաններ կառուցվեն, մինչդեռ Շահումյան փողոցում գտնվող դեռ սովետական տարիներից հայտնի կոպերատիվներին տրված գետնանցում-ավտոտնակների մեծ թվով տարածքներ ամբողջությամբ լցված են աղբով:

Մարդիկ նույնիսկ չեն օգտագործում այդ տնակները, որպես «գարաժներ»: Հիմա ի՞նչ կլինի, թող քաղաքապետարանը էդ տարածքները բնակիչների հետ մաքրել տա ու կարող են հանգիստ կարգավորել և այն օգտագործել որպես ապաստարան: Համ աղբը կվերանա, համ էլ բնակիչները չեն շարունակի նորից այդ վայրերը լցնել աղբով: Այնպես չի, թե ելք չկա՝ տարածքը մաքրելու, գարշահոտությունը վերացնելու ուղղությամբ: Քանի ամիս է զանգահարում ենք պատկան մարմիններին, բայց ոչ մի օգուտ: Միայն խոստումներ են տալիս, որ խնդիրը կլուծվի:

Միայն մեր երկարատև զանգերից հետո «Վեոլիա Ջուր» ընկերությունը մասնագետներ ուղարկեց, ովքեր եկան ու խցանված կոյուղատարերը մաքրեցին: Քաղաքպետարանի պաշտոնյան էլ եկավ, խոստացավ, որ երկու օրում աղբը բնակիչներիս օգնությամբ կհեռացնեն: Նա գնաց ու դարձավ «Նոյի ագռավ»-ը:

Մնում է քաղաքապետին հուշենք, որ մի աղավնի ճարի և ուղարկի իր ենթակայի հետևից, ով խոստացել էր, որ խնդրի լուծումն օրերի հարց է, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում «էշ մի սատկի գարուն կգա, յոնջեն կծլի», իսկ մեր խնդիրը կամ կլուծվի, կամ՝ ոչ:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր