211652_close_icon

Առանց համապատասխան փաստաթղթերի ցանկացած ինքնակամ, ապօրինի կառուցված շինություն ապամոնտաժվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

views-count1654 դիտում article-date 22:57 20-02-2023
Առանց համապատասխան փաստաթղթերի ցանկացած ինքնակամ, ապօրինի կառուցված շինություն արձանագրվելու է և ապամոնտաժվելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։

«Օրերս Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել և ապամոնտաժվել են ապօրինի կառուցած շինություններ: Կանխվել է ավտոտնակի ապօրինի ընդլայնման փորձը: Տարածքը մաքրվել է շինաղբից և վերադարձվել իր նախկին տեսքին:

Ավելորդ չեմ համարում կրկին նախազգուշացնել, որ առանց համապատասխան փաստաթղթերի, ցանկացած ինքնակամ, ապօրինի կառուցված շինություն արձանագրվելու է և ապամոնտաժվելու», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր