211652_close_icon
views-count1189 դիտում article-date 21:23 20-02-2023

ԱՊՀ պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանը

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի փետրվարի 20-ին տեսակապի միջոցով կայացած կազմակերպչական անդրանիկ նիստում Խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ Խորհրդի քարտուղարության ղեկավար՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ֆիլիպ Ղազարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձագույն դատախան խորհրդից:

Նիստին մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատների նախագահների պաշտոնակատարներ Գոռ Հակոբյանը, Ռուզաննա Հակոբյանը և Լիպարիտ Մելիքջանյանը, ինչպես նաև ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։

Նշվում է, որ, կարևորելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում նման կառույցի ստեղծումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների դատական մարմինների փոխգործակցության կազմակերպմանն ու համակարգմանը։ Առավել դյուրին պայմաններ կստեղծվեն ԱՊՀ շրջանակներում ընդունված՝ իրավական համագործակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և այլ ակտերի իրագործման, ԱՊՀ անդամ պետությունների դատական մարմինների միջև փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման մեխանիզմների ընդլայնման, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում դատարանների որոշումների կատարումը ապահովելու գործում ջանքերի միավորման, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների դատարանների միջև տեղեկատվության ու փորձի կանոնավոր փոխանակման համար:

Նմանատիպ նյութեր