211652_close_icon
views-count58983 դիտում article-date 22:40 19-02-2023

Կոտայքի պարեկները Կոտայքի նախկին մարզպետի Rolls-Royce-ը տեղափոխել են «պլաշչատկա». պատճառը եղել է 4000 դրամը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ,  իրենց սպասարկող տարածքում շարունակել են իրականացնել անվտանգ երթևեկություն, որը կրել է «վարո՛րդ, քեզ տանը սպասող կա» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նախ մեծ թվով վարորդների ուղեկցել են մինչև Երևան, ինչի շնորհիվ էլ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։

Այսօր Կոտայքի գումարտակի պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Rolls-Royce մակնիշի 70 OO 777 համարանիշի ավտոմեքենան:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, իսկ ավտոմեքենան էլ 4000 դրամ պարտքի դիմաց հարկադիր կատարման ծառայության կողմից եղել է հետախուզման մեջ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր