1399 դիտում
22:00 17-02-2023
Հավաքարարն աշխատավարձ է ստացել, սակայն աշխատանքի չի հաճախել․ Ոստիկանության բացահայտումները Շիրակի մարզի դատարանի հաստիքացուցակից
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է քննել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի և Մարալիկի նստավայրերում որոշակի հաստիքներ զբաղեցնող մարդկանց՝ աշխատանքի ներկայանալ-չներկայանալու հարցը։
Փաստաթղթերն հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեում պիտի քննվի քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
Բանն այն է, որ Երևանում բնակվող թոշակառու Ս․Ա․-ն դիմում-բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաստիքների վերաբերյալ։
Ոստիկանությունն էլ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ է ձեռնարկել ու պարզել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար Ս․Հ․-ն իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, համապատասխան հսկողություն չի իրականացրել, որի պատճառով էլ էական վնաս է հասցվել պետությանը։
Մասնավորապես, ըստ ոստիկանության բացահայտման, Արթիկի բնակչուհիներից մեկը՝ Մ․Մ․-ն, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արթիկի նստավայրում հրամանագրված լինելով որպես հավաքարար, ստացել է աշխատավարձ, սակայն աշխատանքի չի հաճախել։ Վերջին 7 ամիսներին նա մշտական բնակվել է Երևանում, իսկ նրա փոխարեն աշխատանքի հաճախումների մատյանը ամեն օր ստորագրել է նույն դատարանում որպես ցրիչ աշխատող ամուսնու մայրը։
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4501 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
808 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
814 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան