211652_close_icon
views-count68200 դիտում article-date 19:14 14-02-2023

Նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին, ով առևանգել էր Արարատում հայտնի գործարարի Prado-ն ու ավտովթարի ենթարկվել, հիվանդանոցից փախել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից (բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ փետրվարի 13-ին, Արարատի մարզում առևանգված Toyota Land Cruiser Prado-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ VAZ 2104-ը վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ղազարյանը, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։

Պարզվել է, որ ավտոմեքենան, ըստ «Արարատ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն՝ 66-ամյա Արմեն Սարգսյանի հայտարարության, Toyota-ն առևանգել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Գևորգյանը, ով այնուհետև ստացված օպերատիվ տեղեկություններով՝ նույն օրը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն, երբ նա իմացել է, որ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սերոբ Եղիազարյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռոման Միսակյանի ստացված օպերատիվ տեղեկություններով ինքը գտնվում է հիվանդանոցում, այնտեից դիմել է փախուստի։ 

Բուժող բժշկուհին, երբ մտել է հիվանդասենյակ, որպեսզի բուժումը շարունակի, տեսել է, որ նա այնտեղ չէ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայրում վթարված Toyota-ի մեջ եղել է պայուսակ, թանկարժեք հեռախոս և այլ իրեր, և շնորհիվ մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձնարարարությամբ տեղում հսկողություն իրականացրած համայնքային ոստիկան Ս. Եղիազարյանի և ավագ օպերլիազոր Ռ. Միսակյանի՝ այնտեղ հավաքված մեծ թվով գյուղացիներ, այդ թվում՝ Ա. Գևորգյանի հարազատներն ու ընկերները, չեն կարողացել անցնել սահմանազատված տարածքը, ինչի արդյունքում էլ դեպքի վայրի պահպանումը կատարվել է պատշաճ կերպով, ու արդեն ժամանած քննչական խումբը ՀԿԳ ավագ քննիչ Լևոն Գևորգյանի  գլխավորությամբ կատարել է դեպքի վայրի զննություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավտոմեքենան առևանգած կասկածյալ Ա. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնի քննիչ Լ. Գևորգյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 342 և 263 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 13-ին արտակարգ դեպք և խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արարատի Զոդի կամրջի հարևանությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ 

Օպերատիվորեն ժամանել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը;

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռոման Միսակյանն ու համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սերոբ Եղիազարյանը տարածքը սահմանազատել էին։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՓԾ Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել էր, որ նշված վայրում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «04»-ը գլխիվայր շրջվել էր, իսկ 2 հոգի նշված ավտոմեքենայի միջից օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն էին ստացել, ապա ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ  Ս. Ռուստամյանի, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Մ. Սարգսյանի ուղեկցությամբ տեղափոխվել «Արարատ» ԲԿ։

Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Toyota-ն պատկանում է Արարատի մարզում հայտնի գործարար, «Արարատ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանին, և նշված ավտոմեքենան գործարանից առևանգել էին, ինչի առթիվ Ա. Սարգսյանը ահազանգ էր տվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ հայտարարվել էր ավտոհետախուզում։ 

Առևանգումից կարճ ժամանակ անց ավտոմեքենան հայտնաբերվել էր վթարված նշված վայրում։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ինչպես նաև Ա. Սարգսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ ավտոմեքենան առևանգել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան, ով վթարից հետո հեռացել էր դեպքի վայրից։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների և «04»-ի վարորդի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր