1135 դիտում
19:12 16-02-2023
Պետական պարտքի բազմապատիկ ավելացումը խիստ մտահոգիչ է. Երվանդ Թարվերդյան
Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները գնալով անհանգստացնող են դառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Վերջին տվյալներով՝ այն արդեն անցել է 10,6 մլրդ դոլարի շեմը, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին այս պահին մոտ 3500 դոլարի պարտք կա, ընդ որում՝ հայտնի է, որ պարտքի տոկոսավճարները գնալով ավելի ծանր բեռ են դառնում։ Օպերատիվ, ընթացիկ խնդիրներ լուծելու համար ամեն գնով նոր վարկեր ներգրավելն ընդունելի գործելակերպ չէ։
Փոխարենը կարելի է պետական բյուջեի ծախսային մասն օգտագործել խիստ տրամաբանված՝ ելնելով հետպատերազմյան երկրի կարիքներից։ Բնավ անհրաժեշտություն չկա, օրինակ, 2 մլն դոլար ծախսել կառավարական ամառանոցները նորոգելու, ևս կես միլիոն դոլար՝ սեփական ավտոպարկը թարմացնելու նպատակով։ Լրջորեն անհրաժեշտ է վերանայել տարեկան մոտ 100 մլն դոլար գումարային ծավալով պետական ապարատի պարգևավճարների ընդհանուր ֆոնդը, և խնայված միջոցներն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը։
Հայաստանում դեռևս կան թշվառության և ծայրահեղ աղքատության շեմին գտնվող հազարավոր քաղաքացիներ, գյուղերում՝ պարտքի տետրակներ, տասնյակ հազարավոր թերսնված հայրենակիցներ, և ենթադրաբար՝ պետական ապարատի սպասարկման ծախսերը պետք է վերախմբավորվեն և ուղղվեն սոցիալական կարիքների բավարարմանը, գործազրկության հաղթահարմանն ու բոլոր քաղաքացիների համար նվազագույն կենսապահովման զամբյուղի ապահովմանը։
Պետք է ազնվություն ունենալ և ընդունել, որ 2022-ին Հայաստանում արձանագրված տնտեսական աճը գլխավորապես արտաքին բարենպաստ հանգամանքների, նախևառաջ՝ տասնյակ հազարավոր ռուս ներգաղթյալների և նրանց ստեղծած հավելյալ բարիքների արդյունքն է։ Հետևապես՝ չի կարելի հույս դնել ժամանակավոր, քեզնից անկախ հանգամանքների վրա։ Կայուն տնտեսական աճի հիմքում պետք է լինի ազգային տնտեսությունը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը և մյուս ոլորտները։ Այս ոլորտների առաջնային խթանմանը պետք է ուղղված լինեն կառավարության ջանքերը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
1141 դիտում
23:00 28-07-2023
Խաղաղության պայմանագիրը թող դնեն հանրաքվեի, Արցախը միայն իրենցը չէ. Երվանդ Թարվերդյան
786 դիտում
19:06 28-01-2023
Վստահ եմ, որ Հայոց բանակը կվերագտնի փառքի ու հաղթանակի իր ճանապարհը. Ե. Թարվերդյան
Այս բաժնից
1156 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1264 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1477 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ