8719 դիտում
20:39 14-04-2017
Արցախի Ազգային ժողովի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին
Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
25 տարի առաջ այս օրը ընդհատվեց արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը, սակայն նրա գաղափարներն ու հզոր հայրենիքի տեսլականը իր մահից քառորդ դար անց էլ արդիական ու պահանջված են Արցախում:
«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- սա էր նրա համոզմունքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
982 դիտում
16:31 16-02-2023
Արցախի ԱԺ պատգամավորներն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին
Այս բաժնից
1480 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ