29546 դիտում
23:01 15-02-2023
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. Volkswagen-ը վերածվել է մոխրակույտի, ժամանել են Արմավիրի մարզի ոստիկանապետն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 24 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Էջմիածնի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ փորձել են պայքարել ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Սարգիս Սարգսյանն ու Մարտին Ավետիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)