39081 դիտում
19:02 16-03-2023
Փարաքարում դանակահարել են հայտնի կահույքի խանութներից մեկի տնօրենի որդուն․ դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի ոստիկանապետն ու Վաղարշապատի բաժնի պետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 15:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցի 180 հասցեում գործող «ԼԵՎԱՐՍ» կահույքի խանութի սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի դանակահարվել է։
Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված վայրից մեկ հոգի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղաշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրից քննիչը զննություն էր կատարում՝ Վաղարշապատի ոստիակնները՝ Արմավիրի Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կ․ Հակոբյանի, Ոստիկանության Վաղարշապատի վարչության պետ Ա․ Բդոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արգավանդ գյուղի բնակիչ 20-ամյա Լևոն Գյուլումյանն է, ով «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են նաև, որ նրան նշված վայրում դանակահարել է նշված կահույքի խանութի աշխատակից, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Էլբակյանը։
Վիրավորին հիվանդանոց է տեղափոխել կահույքի խանութի տնօրեն Գրիգորի Գյուլումյանը, ով վիրավորի հայրն է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննաչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)