901 դիտում
22:46 15-02-2023
Կայացել է Սևան համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի առաջին նիստը
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Սեւան համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը:
Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային առաջին հարցով ավագանին հաստատեց 2022 թվականի բյուջեի կատարման եւ հնգամյա զարգացման ծրագրով 2022 թվականին նախատեսված եւ կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդգծեց, որ 2022 թվականը թեեւ ծանր տարի էր՝ խոշորացման գործընթացների հետ կապված, այնուամենայնիվ, մեծ ձեռքբերում էր սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշների առումով: Իսկ 2023 թվականը սկսել են որոշակի դժվարություններով, քանի որ պետական դոտացիան պակասել է շուրջ 60 միլիոն դրամով:
Օրակարգի հաջորդ հարցով ավագանին հաստատեց Սեւան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի՝ «Սևան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N112-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները:
Ըստ այդմ՝ Սեւան համայնքի սեփական եկամուտները կավելանան՝ կազմելով շուրջ 465 միլիոն դրամ: Ավագանին հաստատեց նաեւ Սեւան համայնքի ՀՈԱԿ-ների 2022 թվականի գույքագրման արդյունքները եւ Սևան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը:
Սեւան քաղաքում եւ բնակավայրերում 2023-ին նախատեսվում է իրականացնել 20 ծրագրեր, որոնք առաջնային են համայնքի համար:
Ավագանին սահմանեց Սեւան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների իրականացման եւ մատուցման համար նախատեսված շենքերին ու շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները, ինչպես նաեւ՝ համայնքապետարանի պաշտոնական կայքէջի վարման կարգը: Նորաշեն եւ Սեմյոնովկա բնակավայրերի բուժական-մանկաբարձական կենտրոններին տրամադրված տարածքն անհատույց եւ անժամկետ օգտագործման հանձնվեց Լճաշենի եւ Ծովագյուղի բուժամբուլատորիաներին:
Ավագանին հաստատեց նաեւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու կարգը, սահմանեց հողօգտագործման, բնակելի ու ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարները եւ այլ տեղական վճարները, համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2023 թվականի ամենամյա ծրագիրը՝ թողնելով նույնը, ինչը 2022 թվականին էր:
Ավագանու որոշմամբ՝ Սեւան քաղաքի մի շարք փողոցների համառոտագրված անուններն այսուհետ կհնչեն ամբողջական:
Սեւան համայնքի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի մարտի 10-ին:
Նիստի վերջում ավագանին քննարկեց քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված դիմումները:

Նմանատիպ նյութեր
3460 դիտում
15:30 26-06-2018
Կայացել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի վերջին նիստը. հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերին
17306 դիտում
12:48 11-11-2021
Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը. Առուշ Առուշանյանն ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար
1535 դիտում
18:46 08-02-2019
Փետրվարի 12-ին տեղի կունենա ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստը
Այս բաժնից
754 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը