211652_close_icon
views-count3460 դիտում article-date 15:30 26-06-2018

Կայացել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի վերջին նիստը. հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերին

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, օրակարգը հաստատելուց հետո ավագանու քննարկմանն է ներկայացվել Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միանալու վերաբերյալ որոշման նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը մասնավորապես նշել է, որ Եվրոպական Միության այս նոր նախաձեռնությունը գործարկվել է 2017թ. հունվարին «Արևելյան գործընկերության» շրջանակում, որի հիմնական նպատակն է աջակցել գործընկերության երկրների համայնքներին և նրանց ղեկավարներին՝ դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող՝ սեփական կարողությունների, տեխնիկական հմտությունների զարգացման և մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ճանապարհով: Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ներկայացված նախագծին: Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու անդամների հավանությանը: Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ Երևանի ավագանու հերթական՝ 4-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա 2018 թ. սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը:

Նմանատիպ նյութեր