211652_close_icon
views-count3554 դիտում article-date 16:07 26-05-2015

Սուրեն Խաչատրյանի արձագանքը այն կարծիքներին, թե իբր ինքն է կազմակերպել իր դեմ մահափորձը

Մի քանի թափթփուկ են ասում, թե ես եմ կազմակերպել կրակոցները իմ մեքենայի ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիցկան՝ արձագանքելով լրագրողների հարցին եւ ուղղելով նրանց դիտարկումը, որ շատերը կարծում են, թե հենց մարզպետն է կազմակերպել իր դեմ մահափորձը: «Մի՛ ասեք՝ շատերը: Մի քանի փափթփուկ են»,- ավելացրեց Սուրեն Խաչատրյանը եւ այլ հարցերի այլեւս չպատասխանեց: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53626/]հայտնել էր[/url], որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում վնասվել էր ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կային նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կային 10-ից ավելի կրակված հետքեր: Մեքենայում էր եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ իր տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 42-ամյա Վարդան Բարսեղյանի անվամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք զինամթերք կրելը պահելը օգտագործելը) հատկանիշներով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր