1735 դիտում
16:37 14-02-2023
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնություններն այլ մաքսատուն-վարչություններում իրականացնելու հնարավորության մասին
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ փոփոխություն է կատարվել ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թ. հունիսի 6-ի «Մաքսային գործառնությունների իրականացման վայրերը սահմանելու մասին» N 342-Լ հրամանի 9.1–րդ կետում, որի համաձայն, մինչև 2023թ-ի ապրիլի 1-ը ներառյալ, ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող և պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով՝ ինքնաշարժ եղանակով ներմուծվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաև վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող և ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաև ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչությունում: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնությնա հետ կապերի բաժինը։
Կատարված փոփոխությունների համաձայն, մինչև 2023թ-ի փետրվարի 20-ը ներառյալ պետական սահմանի Գոգավանի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով՝ բեռնարկղներով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաև վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող և ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաև ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում:
Միաժամանակ կոմիետն հայտնում է, որ Գոգավանի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով՝ բեռնարկղներով ներմուծվող ավտոմեքենաները հնարավոր է լինելու հետագա մաքսային ձևակերպման ուղարկել Երևան՝ մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը, իսկ Բագրատաշենով ինքնաշարժ ներմուծվող ավտոմեքենաները՝ Վանաձոր՝ մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:

Նմանատիպ նյութեր
1111 դիտում
11:06 17-02-2023
ՊԵԿ-ը՝ մաքսատուն-վարչություններում առաջացած հերթերի մասին
Այս բաժնից
775 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
646 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
445 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը