2072 դիտում
13:47 29-11-2019
Նոյեմբերի 25-ից 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային բոլոր միջոցների մաքսային գործառնություններն իրականացվում են Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ․-ի նոյեմբերի 25-ից 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային բոլոր միջոցների մաքսային գործառնություններն իրականացվում են Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։
Հաշվի առնելով, որ Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատուն-վարչության Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնն առայժմ հարմարեցված չէ երկաթուղային փոխադրումները սպասարկելու համար, ուստի երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երևան քաղաքում տեղակայված մաքսային գործառնությունների իրականացման այն վայրերում, որոնք հարմարեցված են երկաթուղային փոխադրումների սպասարկման համար, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն քաղաքացիների նախընտրած մաքսատանը։
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
469 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
901 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին