5037 դիտում
15:11 11-02-2023
Երկու լսարանի վերանորոգման համար ԵՊՀ ռեկտորին 34 մլն դրամը «քչություն է» անում․ Oragir.News
Այլ ոլորտներին զուգահեռ նաև բուհական համակարգում, մասնավորապես ԵՊՀ-ում ամբողջովին սեփական իշխանությունը հաստատելուց և իրենց ցանկալի անձանց կառավարման ղեկին «նշանակելուց» հետո թվում է, թե այլ բաների վրա զարմանալ պետք չէ, բայց որոշ հանգամանքներ շրջանցել պարզապես հնարավոր չէ։ Գրում է Oragir.News-ը։
Բանն այն է, որ դեռևս նախորդ տարի` 2022 թվականին, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում երկու լսարանների վերանորոգման աշխատանքներ էին սկսել, որոնց մինչև հիմա չեն ավարտել։
Հասկանալու համար, թե ինչու է դանդաղում ֆակուլտետի երկու կարևոր՝ Օպտիկայի և Ֆոտոնիկայի լաբորատորիաների վերանորոգման աշխատանքները, արդյոք չկա համապատասխան բյուջե, ով է այն հատկացրել, հարցում ուղարկեցինք ԵՊՀ ռեկտորին, ով գրության մեջ նշել էր․ «Ի պատասխան Ձեր 24.01.2023 թ․հարցման՝ տեղեկացնում եմ՝ Ֆիզիկայի ֆակուլտետում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ լսարանների վերանորոգման համար 2022 թ․ հատկացվել է 34 մլն դրամ»։
Լսարանների վերանորոգման համար ԵՊՀ բյուջեից է գումար հատկացվել, սակայն, ըստ ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի, մյուս լսարաններն էլ ունեն վերանորոգման խնդիր, որի համար էլ ԵՊՀ ռեկտորի առաջարկով ֆակուլտետը դիմել է Միջազգային դրամաշնորհային ծրագրի, որ հատկացվի 500-600 հազար դոլար։ Այժմ էլ՝ սպասում են պատասխանի։
Ուսումնասիրելուց հետո վերանորոգման փուլում գտնվող լսարանները պարզ դարձավ, որ երկու լսարանի արտաքին պատերը միայն ներկվել են, ու անգամ, շրիշակներ դրված չեն, լաբորատոր ոչ մի սարքավորում չկա։ Իսկ վերանորոգում կատարող աշխատակիցն էլ մեզ հայտնեց, որ օրվա ընթացքում ընդամենը երկու ժամով են աշխատում։ Հետաքրքրիր է, թե ինչու չի հաջողվել 34 մլն դրամով կատարել վերանորոգումը՝ այն էլ մեկ տարում։ «Քչությո՞ւն է» անում, թե՞ նպատակին չեն ծառայեցրել։

Նմանատիպ նյութեր
16296 դիտում
21:25 22-04-2019
Կարող ա հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի. Սերժ Սարգսյան
2232 դիտում
10:13 17-01-2023
Սամվել Ալեքսանյանին փողերը «քչություն են անում», որոշել է փող քերել նաև կայանատեղիներից․ Օragir.news
2761 դիտում
14:54 20-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում մասնակցել է Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1117 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4606 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած