1258 դիտում
09:29 11-02-2023
Քննարկվում է Օհանյանի ու Չարչյանի մանդատները վայր դնելու հարցը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին «Հայաստան» խմբակցության ներսում քննարկվում է Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի մանդատները վայր դնել-չդնելու հարցը: Բանն այն է, որ մինչ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ գալը անձամբ Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը իրենց թիմակիցներին հայտնել են մանդատը վայր դնելու ցանկության մասին: Թիմակիցներն էլ նրանց հետ են պահել այդ մտադրությունից՝ ասելով, որ դա «թուլության» նշան կդիտարկվի, կստացվի՝ թե ընդունում են իրենց մեղքն ու «հետ են քաշվում»:
Երկար քննարկումներից հետո պատգամավորներն էլ ընդառաջ են գնացել թիմակիցներին ու մանդատները չեն դրել: Տեղեկացանք, որ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո էլ Սեյրան Օհանյանն ու Չարչյանը շարունակում են օրակարգ բերել այս հարցը, բայց խմբակցության մեծամասնությունը դեմ է սրան. կարծում են, որ այդպիսով ՔՊ-ականներին խոսելու հերթական թեման կտան, թե իրենց հաջողվում է «մասնատել» ընդդիմությանը, ուստի ամեն կերպ փորձում են Օհանյանին ու Չարչյանին հետ պահել մանդատներից հրաժարվելու մտքից:
Թե վերջում ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, նրանք դեռ շարունակում են մնալ պատգամավորներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1772 դիտում
09:05 22-11-2022
«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մանդատները վայր են դնելու․ «Ժողովուրդ»
2476 դիտում
11:53 09-07-2015
Մանդատները վայր դնելու կոչը իր մեջ որոշակի «ական» է պարունակում. «168 Ժամ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»