211652_close_icon
views-count1195 դիտում article-date 21:20 10-02-2023

Հայկական որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներն ավերիչ երկրաշարժից տուժած տարածքներում

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։

Նմանատիպ նյութեր