1297 դիտում
09:33 09-02-2023
Լաչինի շրջափակումը մեծապես կապված է ղարաբաղյան 2-րդ պատերազմի արդյունքների հետ. «Ամերիկայի ձայն»
Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպել էր «Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկում հայ, ադրբեջանցի ու ամերիկացի փորձագետների մասնակցությամբ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը մեծապես կապված է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների ու ստեղծված նոր իրավիճակի հետ, համակարծիք են վերլուծաբանները Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկմանը: Ով է պատասխանատու այս իրավիճակի համար հարցին վերլուծաբաններն արձագանքում են.
«Իրավիճակն է պատասխանատու, ԼՂ երկրորդ պատերազմից հետո ստեղծված կացությունը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այստեղ հավասարակշռությունը խախտվեց: Հայաստանն ու Ադրբեջանը փոխվեցին տեղերով: Պատերազմը չավարտվեց, իսկ ադրբեջանցիները լիովին բավարարված չեն ստեղծված կացությամբ»,- պնդում է հայազգի վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ադրբեջանը, հասկանալի է, ցանկանում է հնարավորինս արագ իրականացնել զինադադարի համաձայնագրի բոլոր դրույթները՝ իր ռազմական հաղթանակի պտուղները քաղելու համար, մինչդեռ Հայաստանը, ըստ երևույթին, նախընտրում է ավելի դանդաղ մոտեցում՝ նոր իրականությանը հարմարվելու նպատակով»,- գտնում է վերլուծաբան Էն Ֆիլիփսը:
«Լաչինի ճանապարհի շուրջ ճգնաժամի երկարաձգման տեսանկյունից բոլոր սլաքներն ուղղվում են դեպի Ռոււսաստան, որն ունի իր սեփական պատճառները, թե ինչու այդքան ակտիվ չէ և ինչու այն չի ցանկանում անել այն, ինչ ակնկալվում է նրանից»,- նշում է ադրբեջանցի փորձագետ Ահմադ Ալիլին:
Վերլուծաբան Էն Ֆիլիփսի խոսքերով՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց դիվանագիտության, բազմակողմ ինստիտուտների ու հատկապես ԵԱՀԿ-ի ու Մինսկի խմբի ձախողումը, և զուգահեռաբար նպաստեց միջազգային հարաբերությունների գլոբալ վերառազմականացմանը:
«Կցանկանայի հիշեցնել, որ Լաչինի միջանցքի շուրջ ճգնաժամը չի սկսվել դեկտեմբերին, այլ ավելի վաղ: Օգոստոսի22-ին արդեն արձանագրվել են բախումներ»,- նշում է Ֆիլիփսը:
Ֆիլիփսի կարծիքով Լաչինի միջանցքի ճգնաժամը կապված է նաև «հարավում տարանցիկ ճանապարհի շուրջ շարունակական խնդիրների հետ»: Այս մոտեցումը, սակայն, չի կիսում ադրբեջանցի վերլուծաբանը:
«Չեմ կարծում, որ դրանք այլևս փոխկապակցված են: Ադրրբեջանն ունի հստակ դիրքորոշում, որ այն ինչ առաջարկում ենք այսօր, չենք առաջարկելու վաղը: Ուստի չեմ կարծում, որ Բաքուն կրկին վերադառնա միջանցքների առաջարկին»,- ասում է վերլուծուբան Ալիլին:
Վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով էլ Լաչինի միջանցքի միջոցով Ադրբեջանը ձգտում է հասնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անցակետի բացմանը:
«Իրավական առումով անցակետ չկա, սակայն փաստացի այն գոյություն ունի: Անհնար է այսօր տեղաշարժվել այս ճանապարհով առանց այնտեղ գտնվողների թույլտվության: Այսպիսով, նպատակն է վերահսկել այս ճանապարհը, իսկ դրա վերահսկումը հանգեցնում է ողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատմանը»,- նշում է Իսկանդարյանը:
Իսկանդարյանը պնդում է՝ Բաքուն տարբեր ձևերով ճնշում է գործադրում Հայաստանի ու ԼՂ հայության վրա՝ օգտագործելով քարոզչական, դիվանագիտական ու ռազմական գործիքակազմը: Շրջափակումը այս քաղաքականության համատեքստում է, կարծում է նա:
«Ադրբեջանական կողմը դիմում է այս քայլերին, որովհետև կարող է և ունի նման հնարավորություն: Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, և ռուսական շահերն այսօր Ուկրաինայում են և դրա շուրջ ստեղծված իրավիճակում: Հարավային Կովկասը նրանց ակտիվության կենտրոնում չէ, ինչպես մարտավարական, այնպես էլ քաղաքական առումով»,- նկատում է Իսկանդարյանը:
Վերլուծաբանները համակարծիք են՝ Արևմուտքի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ճգնաժամը կախվածության մեջ է գցել Մոսկվային Անկարայի ու Բաքվի հետ հարաբերություններից: Ռուս խաղապահները բարոյալքված են, նշում է Էն Ֆիլիփսը՝ ընդգծելով՝ Ռուսաստանի դիրքերը թուլացել են, որը խնդիրներ է ստեղծում այս հակամարտության երկու կողմերի համար։

Նմանատիպ նյութեր
1930 դիտում
09:36 20-01-2022
Ռուսաստանի դեմ հետագա քայլերը մեծապես կախված կլինեն Բլինքեն-Լավրով հանդիպման արդյունքից․ «Ամերիկայի ձայն»
1283 դիտում
09:25 21-06-2022
Ուկրաինական ցորենի ռուսական շրջափակումը ռազմական հանցագործություն է․ Բորել. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
940 դիտում
18:56 16-12-2024
Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել
1726 դիտում
16:39 16-12-2024
Սոչիում սպասվում են տորնադոներ և մինչև 4,5 մ բարձրության ալիքներ
976 դիտում
14:28 16-12-2024
Հուսով ենք՝ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ