1316 դիտում
09:25 21-06-2022
Ուկրաինական ցորենի ռուսական շրջափակումը ռազմական հանցագործություն է․ Բորել. «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանը ռազմական հանցագործություն է գործում՝ արգելափակելով միլիոնավոր տոննա ուկրաինական ցորենի արտահանումը, երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ջոսեֆ Բորելը։ Նրա մասնակիցները քննարկել են, թե ինչ կարելի է անել այս շրջափակման և պարենային համաշխարհային ճգնաժամի պայմաններում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ուկրաինան աշխարհում ցորենի խոշորագույն մատակարարներից է, սակայն այդ մատակարարումները խափանվեցին ռուսական ներխուժումից հետո։ Ուկրաինական նավահանգիստներում ռուսական շրջափակման պատճառով արգելափակված է մնում ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ։
Ջոսեֆ Բորելը Ռուսաստանին կոչ է արել բացել Սև ծովը ուկրաինական հացահատիկի փոխադրման համար։
«Հնարավոր չէ պատկերացնել, որ միլիոնավոր տոննա ցորենը կշարունակի արգելափակվել Ուկրաինայում, մինչդեռ մնացած աշխարհում մարդիկ տառապում են սովից», - լրագրողներին ասել է Բորելը՝ ժամանելով Լյուքսեմբուրգ բանակցություններին: «Սա իսկական պատերազմական հանցագործություն է»,- ասել է նա:
Ռուսաստանը հերքում է պարենային ճգնաժամին իր առնչությունը՝ դրա մեջ մեղադրելով Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցները և արևմտյան տերությունները:
Միևնույն ժամանակ, Գերմանիան և այլ երկրներ աշխատում են կազմակերպել ուկրաինական ցորենի տեղափոխումը ցամաքային ուղիներով: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Բեռլինն աջակցում է Լեհաստանին և Ռումինիային, որպեսզի վերրջիններս օգտագործեն իրենց երկաթուղիները՝ ուկրաինական հացահատիկն արտահանելու համար։
2021 թվականին Ուկրաինան հավաքել է ռեկորդային 84 միլիոն տոննա ցորեն 2020 թվականի 65 միլիոն տոննայի դիմաց։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2362 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»