23414 դիտում
13:16 08-02-2023
Տավուշի մարզում պարեկների ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ Mazda 3-ում հայտնաբերվել է ատրճանակ․ 25-ամյա երիտասարդն էլ հայտնել է, որ այն պատկանում է իրեն, սակայն չունի համապատասխան փաստաթուղթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 7-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Է․ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Գ․ Վարդանյանը Բագրատաշեն բնակավայրում ծառայություն կատարելիս, ստուգման նպատակով ստուգել են Mazda 3 մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, որից հետո պարեկների պահանջով՝ վարորդը բացել է ավտոմեքենայի սրահի առջևի դուռը, և աջ նստատեղին հայտնաբերվել է կասկածելի պայուսակ, որում հայտնաբերվել է ատրճանակին նմանվող իր, ինչից հետո վարորդ՝ Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Նաիրի Կ․-ն հայտնել է, որ ատրճանակը պատկանում է իրեն, սակայն ինքը դրա համար չունի համապատասխան փաստաթուղթ։
Պարեկները նշված ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով էլ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ատրճանակի մասին Տավուշի գումարտակում 1 օր առաջ օպերատիվ տեղեկություն էր ստացվել, ինչից հետո գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ ճշտվել է, թե մարզի որ տարածքում է գտնվում Mazda 3-ը։ Ու արդեն հաշված րոպեների ընթացքում պարեկները հայտանբերել են և՛ Mazda-ն, և՛ ատրճանակը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
17531 դիտում
21:12 14-11-2023
Արարատի մարզի պարեկների ստացած օպերատիվ տվյալները հավաստի էին. ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
15520 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35768 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց