1167 դիտում
11:47 30-11-2022
ԱԽ քարտուղարը հանդիպել է Յենս Պլյոտների, Թոբիաս Լինդների և Մաթիաս Լյութենբերգի հետ
Նոյեմբերի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ: Քարտուղարը նաև հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։
Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը:
Ա. Գրիգորյանը ողջունել է Գերմանիայի կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականի բարեփոխումների ռազմավարության մեջ:
Հանդիպումների ընթացքում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ ծավալվել են անկեղծ զրույցներ:
Բարձր գնահատելով քաղաքական ներկայիս շփումները՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առավել զարգացնել երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում:

Նմանատիպ նյութեր
1150 դիտում
21:02 29-11-2022
ԱԽ քարտուղարը հանդիպել է Յենս Պլյոտների, Թոբիաս Լինդների և Մաթիաս Լյութենբերգի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
562 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
655 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
826 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով