211652_close_icon
views-count44756 դիտում article-date 18:45 06-02-2023

Բարի լուր. Արագածոտնի մարզում փրկարարների ու «Ծաղկահովիտ» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել 8 ամսական երեխայի կյանքը փրկել, իսկ բժիշկներն ու փրկարարները մոտ 1 կմ-անոց մերկասառույց ճանապարհն անցել են ոտքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սիփան գյուղի բնակչից, ով հայտնել է, որ գյուղում 8 ամսական երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ունւ բարձր ջերմություն, սակայն շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում մոտենալ հիվանդին և երեխային անհրաժեշտ է մոտեցնել բժիշկներին և շտապօգնության ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 21 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր մոտ 1 կմ ոտքով են գնացել և դիմավերել  շտապօգնության ավտոմեքենային ու բժիշկներին, որից հետո փրկարարական ավտոմեքենայով բժիշկներին տեղափոխել են Սիփան գյուղ, որտեղ էլ «Ծաղկահովիտ» ԲԿ-ի բժիշկները, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել հիվանդին, որից հետո անհրաժեշտություն է եղել երեխային տեղափոխել հիվանդանոց, ու հրշեջ փրկարարները երեխային ու «Ծաղկահովիտ» ԲԿ-ի բժիշկներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա շտապօգնության ավտոմեքենան անվտանգ ուղեկցել են «Ծաղկահովիտ» ԲԿ։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատներն ասում էին. «Ուզում ենք շնորհակալություն հայտնենք Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկներին, շտապօգնության բրիգադին, փրկարարներին, ովքեր դժվարանցանելի ճանապարհով կարողացան հասնել հիվանդին, ու նախ տեղում բժիշկներն օգնություն ցուցաբերեցին 8 ամսական մեր երեխային, ապա փրկարարները մեծ դժվարությամբ թե երեխային, թե բժիշկներին, թե մեզ անվտանգ տեղափոխեցին «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Թող Աստված միշտ պահապան լինի թե բժիշկներին, թե փրկարարներին, որոնց շնորհիվ այլևս մեր երեխային կյանքին վտանգ չի սպառնում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր