211652_close_icon
views-count782 դիտում article-date 16:33 06-02-2023

Պուտինը երկրաշարժերից հետո ցավակցել է Էրդողանին և Ասադին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ Ասադին գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հազարից ավելի մարդու կյանք է խլել, հայտնում են ռուսական ԶԼՆ-ները։

Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնությունը։

«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները Ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ», - ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Սիրիայի նախագահին ուղղված հեռագրում Պուտինը «ամենաանկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ»։

«Մենք կիսում ենք նրանց վիշտն ու ցավը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, հուսով ենք բոլոր զոհերը շուտափույթ կապաքինվեն»,- հավելել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բնական աղետի հետևանքների վերացման համար։

Հիշեցնենք, որ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 912 մարդ, իսկ 5385-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ նյութեր