211652_close_icon
views-count873 դիտում article-date 13:31 06-02-2023

Այս պահի դրությամբ ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 հայ․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։

Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։

Նոր տվյալներ ստանալուն պես ԱԳՆ-ն կհայտնի լրացուցիչ տեղեկատվություն։
 

Նմանատիպ նյութեր