211652_close_icon
views-count30912 դիտում article-date 23:00 04-02-2023

Արտակարգ դեպք` Երևանում. Դավիթաշենում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում. հրշեջները մեկուսացրել և մարել են հրդեհը, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ։

Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 1/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ լեյտենանտ Արտակ Շահնազարյանն ու կրտսեր պարեկ Խորեն Ախլոյանը, ովքեր սահմանազատել են տարածքը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը վարորդը փորձել է հանգցնել, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել և մարել են հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր