211652_close_icon
views-count17241 դիտում article-date 21:12 28-01-2023

Խոշոր ավտովթար` Երևանում. Kia Sorento-ն Երևանի քննչական վարչության դիմաց բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժանը 20։00-ի սահմաններում  Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Պարույր Սևակի փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության  Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Նորայր Խալաթյանն ու պարեկ Արթուր Ավետիսյանը։

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնիպետ Գոռ Թադևոսյանի,  բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հ․ Պետրոսյանի կողմից նախաձեռենվել է վարույթ։

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների իքնությունը։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր